Երեկ Գերմանիայի արագընթաց մայրուղիներից մեկում տեղի ունեցած խոշոր ավտոճանապարհային պատահարի հետևանքով տուժել է 139 մարդ, մահացել` 8-ը: Պատահարի ժամանակ իրար են բախվել 80 մեքենաներ, որոնցից 20-ը այրվել են:
Ավելի քան 44 մարդ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում` ուղղաթիռներով: Մայրուղու այդ հատվածը այսօր փակված է մնալու, թեև ջարդված ու այրված մեքենաները արդեն հանվել են ճանապարհից:
Պատահարը տեղի է ունեցել վատ տեսանելիության (մինչև 10 մետր) պատճառով, որն առաջացել է Բալթիկ ծովի հարակից տարածքում հանկարծակի սկսված ավազամրրիկի պատճառով:







































