Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ճանաչվել է թիմի՝ հունվար ամսվա լավագույն խաղացողը: Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Սթիվին ստացել է ձայների 29 տոկոսը: Երկրորդ տեղն է գրավել Ջորդան Հենդերսոնը՝ 24 տոկոսով, երրորդ հորիզոնականը՝ Սուարեսը՝ 23 տոկոս ձայնով:
Հարկ է նշել, որ հունվարի ընթացքում Ջերարդը մասնակցել թիմի 5 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:











































