Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրվում է Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող Նեյմարի ծառայություններով: «Քաղաքայիններ»-ը ցանկանում են համալրել հարձակման գիծը:
Այնուամենայնիվ, «Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան չի ցանկանում դիտարկել Նեյմարի տեղափոխության նպատակով արված ոչ մի առաջարկ:
«Ես մերժելու եմ բոլոր առաջարկները: Նեյմարը «Սանթոս»-ում կմնա առնվազն մինչև 2014 թվականը:
Նեյմարը երջանիկ է այստեղ և չի պատրաստվում հեռանալ»,- հայտարարել է Օլիվեյրան:










































