Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն շուտով կարող է խաղադաշտ դուրս գալ: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել Պորտուգալիայում: Ներկայում նա մասնակցում է թիմի մարզումներին և ցանկանում խաղադաշտ դուրս գալ որքան հնարավոր է՝ շուտ:
Պեպեն կարող է հայտավորվել ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սևիլյա»-ի դեմ խաղին: Բացի այդ, նա կարող է ընդգրկվել նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում:











































