«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցներին և նշել, որ հաճույքով կխաղար Մյունխենի «Բավարիա»-ի կազմում:
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստի անունն ավելի շատ կապում են «Բարսելոնա»-ի հետ: Լուրեր են շրջանառվում, որ կատալոնական ակումբի ղեկավարները նախնական գումար են վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
«Իհարկե, «Բավարիա»-ն ինձ գրավում է: Պետք է ասեմ, որ Եվրոպայի բոլոր առաջնությունները հետաքրքիր են: Իսկ «Բավարիա»-ն հզոր թիմ է, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ֆուտբոլիստներ` օժտված լավագույն խաղային որակներով: Չեմ տեսնում որևէ պատճառ, որն արգելք կհանդիսանա իմ` «Բավարիա» տեղափոխությանը: Սակայն դա ապագայի հարց է»,- նշել է Նեյմարը:






































