Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենավտանգավոր բնակավայր՝ 100 հազար բնակչի հաշվով 169 սպանության ցուցանիշով: Այս մասին ասվում է Մեքսիկայի ոչ կառավարական «Քաղաքացիական խորհուրդ հանուն հասարակական անվտանգության և արտադարադտության» կազմակերպության զեկույցում:
50 ամենավտանգավոր քաղաքների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է մեքսիկական Ակապուլկոն: Այս մասին հայտնում է Excelsior պարբերականը: Այդ քաղաքով են անցնում Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ նարկոթրաֆիքի ուղիները, ինչով էլ պայմանավորված է մեկ տարվա ընթացքում գրանցված սպանության 128 դեպքերը՝ 100 հազար բնակչի հաշվով:
Վարկանիշի երրորդ հորիզոնականում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է (119 սպանություն՝ 100 հազար բնակչի հաշվով), 4-րդ տեղում Հոնդուրասի կենտրոնական շրջանն է, իսկ 5-րդում՝ Մեքսիկայի Տորեոն քաղաքը:











































