Ինչպես արդեն հայտնել էինք, «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի նորեկ Լոիկ Ռեմին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ:
Բժիշկները նախապես չէին բացառում, որ վնասվածքը կարող է խաղացողին շարքից դուրս թողնել երկար ժամանակով, սակայն նախնական կանխատեսումները չհաստատվեցին:
«Նա արդեն մարզվել է, ու շատ մոտ է շարք վերադառնալուն: Նույնիսկ հնարավոր է, որ Ռեմին խաղա «Սուոնսի»-ի դեմ առաջիկա խաղում:
Բայց ես չեմ շտապեցնի խաղացողին, եթե նա իրեն լավ չի զգում», – Հարի Ռեդնապի խոսքերն է մեջբերում BBC-ն:






































