Marca-ի հաղորդմամբ, «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հանդիպել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային` առաջիկա «կլասիկո»-ի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել թիմի խաղացողներին արգելել հարցազրույցներ տալ «կլասիկո»-ից առաջ`մինչև խաղը կրքերը նոր թափով չբորբոքելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են նաև Գվարդիոլայի տեղակալ Տիտո Վիլանովան և ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան: