Պսկովի մարզի Սեբեժեի շրջանում փետրվարի 4-ին մասնագետները արձանագրել են 57-ամյա տղամարդու մահը: Նրա մարմինն անմիջապես դիահերձարան է տարվել և տեղադրվել սառնարանում:
Երբ 2 օր անց բժիշկները սկսել են դիահերձումը, պարզվել է, որ մարդը կենդանի է հայտնվել դիահերձարանում:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական հանձնաժողովի կայքը, քննիչները պարզում են գործի հանգամանքները:









































