Փոլ Մաքքարթնիին փողոցային երաժշտի տեղ են դրել այն բանից հետո, երբ նա Նոր Օռլեանի տրամվայում «Բիթլզ»-ի երգացանկից մի քանի երգ է երգել:
Նա որոշել էր չնախատեսված շոու ցուցադրել: Երգիչը շրջել է քաղաքային տրամվայով` երգելով «Բիթլզ»-ի երգացանկից մի քանի երգ: Ի զարմանս նրա՝ մինչ երգելը ուղևորներից ոչ ոքի ինքը չի հետաքրքրել: Նրան փողոցի երգչի տեղ են դրել:
Ուղևորներից մեկը, երբ ուշադիր նայել է նրան, ճանաչել է, հասկացել է, որ դա Մաքքարթնին է, և բոլորը սկսել են նրան ձայնակցել։ Նա սկսել է ինքնագրեր բաժանել, լուսանկարվել ցանկացողների հետ: Ականատեսներից մեկն ասել է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է եղել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 70-ամյա երգիչը միայնակ չի եղել, նրան ուղեկցել են անվտանգության աշխատակիցները:
Մաքքարթնին միակը չէ, ով սիրում է փողոցում կենդանի երգել: Ջենիֆեր Լոպեսը Մինսկ այցի ժամանակ ևս նման կերպ է վարվել։









































