Դերասան Վին Դիզելն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երրորդ անգամ հայր է դարձել:
Դիզելը նորածնի հետ լուսանկար և Լուի Արմսթրոնգի «Ինչ հիասքանչ է աշխարհը» (What a wonderful world) երգից հատված է հրապարակել:
Դիզելը և նրա կինը՝ Պալոմա Խիմենեսը, արդեն 6-տարեկան աղջիկ ունեին՝ Հանիան, և 4-ամյա տղա՝ Վինսենտը:









































