Sky Sports-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում:
Պարբերականը նշում է , որ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիսանում է Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագու: «Արսենալ»-ը պատրաստ է ամռանը պաշտոնական առաջարկ անել:
Հնարավոր գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Թուրինի «Յուվենտուս»-ը:







































