Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրել է հարցում՝ որոշելու ակումբի կազմում հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:
Հարցմանը մասնակցել է 1676 մարդ: Մեծամասնությունը քվեարկել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի օգտին: Հենրիխը ստացել է 831 ձայն (49.58%): Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են համապատասխանաբար Թայսոնն (18 ձայն, 10.98%) ու Ֆերնանդինյոն (149 ձայն, 8.89%):
Հիշեցնենք, որ ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ոչ միայն պաշտոնական կայքում անցկացված հարցման, այլև ակումբի վետերանների ու մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում:







































