Ըստ A Bola-ի տեղեկատվության՝ «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել «Զենիթ»-ի հարձակվող Հալկի տրանսֆերը:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կխնդրի ակումբի ղեկավարությանը պայմանագիր ստորագրել 26-ամյա ռմբարկուի հետ:
Հիշեցնենք, որ Հալկը Ռուսաստան է տեղափոխվել անցած աշնանը՝ «Պորտու»-ից: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է մոտ 60 մլն եվրո:












































