Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը կարծում է, որ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստն է:
Բացի այդ, Ալվեսը Բրազիլիայի հավաքականի իր խաղընկերոջը խորհուրդ է տալիս տեղափոխվել Եվրոպա:
«Նեյմարը Բրազիլիայի լավագույն խաղացողն է: Անկասկած, Եվրոպայում նա ավելի հզոր խաղացող կդառնա: Նեյմարն ինքն է որոշելու, տեղափոխվել «Բարսելոնա», թե ոչ»,- հայտարարել է Ալվեսը:








































