Իտալիայի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ազգային ընտրանու կազմում իրեն փոխարինելու թեկնածուների մասին:
«Կան բազմաթիվ տաղանդավոր դարպասապահներ՝ Սիրիգուից մինչև նորեկներ Պերինը, Ֆյորիլոն, Բարդին, Լեալին: Կա Նաև Մարկետին, ով արդքան էլ երիտասարդ չէ, բայց զարմանալի խաղ է ցուցադրում: Չպետք է մոռանալ նաև Դե Սանկտիսին, ով արդեն ապացուցել է իր բարձր կարգը:
Կան մի քանի հուսալի դարպասապահներ, որոնք կարող են փոխարինել ինձ: Քանի դեռ բարձրակարգ խաղ եմ ցուցադրում, պետք է շարունակեմ խաղալ»,- հայտարարել է Բուֆոնը:






































