Վատիկանը ենթադրում է ուժի կիրառում` ԴԱԻՇ-ի գրոհայինների (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմից քրիստոնյաների վրա հարձակումը կանխելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
ՄԱԿ-ին առընթեր Վատիկանի մշտական ներկայացուցչի` արքեպիսկոպոս Սիլվանո Տոմազիի խոսքերով` ջիհադիստները քրիստոնյաների ցեղասպանություն են իրականացնում:
Տոմազին նշում է, որ զինված գործողությունները կարող են սկսվել այն դեպքում, եթե քաղաքական լուծում չգտնվի:
Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ ցանկացած կոալիցիա պետք է ներառի իր մեջ Մերձավոր Արևելքի մուսուլմանական պետությունները:







































