Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ աջակցության խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Դարպասապահը քննադատության է ենթարկվում «Շալկե»-ի դեմ խաղից հետո: Թիմը պարտվել է 3:4 հաշվով, իսկ Կասիլյասն ընդունել է, որ մեղավոր է երեք գոլի համար:
««Ռեալ»-ի դարպասապահն ակումբի խորհրդանիշն է: Ես ցանկանում եմ, որպեսզի երկրպագուներն օգնեն իրենց ֆուտբոլիստներին: Կան մարդիկ, ովքեր «Ռեալ»-ին բարին չեն ցանկանում: Չպետք է թույլ տանք, որպեսզի կարծիք ստեղծվի, թե ակումբը փլուզվում է ինքն իրեն»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:









































