ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր կարծիքն է հայտնել «Չելսի»-ի դեմ խաղի վերաբերյալ: Փարիզում և Լոնդոնում կայացած հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի: Արտագնա գոլի կանոնի համաձայն` ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
«Ֆուտբոլիստները հիանալի էին նախապատրաստված և գերազանց խաղ ցուցադրեցին: Զլատանի հեռացումն, իսկապես, մեծ հարված էր մեզ համար:
Գեղեցիկ ներկայացում էր: Հասկանում եմ, որ «Չելսի»-ի հետ նույն վիճակագրությունն ունենք: Մենք հիանալի գործեցինք: Մեծագույն երեկո էր մեր թիմի և ֆրանսիացի երկրպագուների համար»,- infosport-ը մեջբերում է Բլանի խոսքերը:









































