Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքերկյանքում հստակ նպատակ ունեն, սրտանոթային հիվանդությունների նկատմամբ ավելի քիչ հակում ունեն: Այս մասին է հրապարակվել Тhe American Heart Association’s EPI/Lifestyle 2015 Scientific Sessions համաժողովում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Գիտնականների ուսումնասիրությանը 137 հազար մարդ է մասնակցել, ընդ որում, մասնագետները ուշադրություն են դարձրել ոչ միայն նրանց ֆիզիկական, այլև հոգեկան վիճակի վրա: Արդյունքում պարզվել է, որ տարեց մարդիկ, ովքեր գիտակցել են, թե որն է իրենց կյանքի նպատակը, 23%-ով ավելի քիչ են հակված եղել սրտանոթային հիվանդությունների: Իսկ սրտի, անոթների կամ կաթվածի հետ կապված խնդիրները նվազել են 19%-ով:
Գիտնականները հայտարարում են, որ նրանց աշխատանքը հերթական անգամ հաստատում է մարդու ֆիզիկական առողջության համար հոգեկան վիճակի կարևորությունը: Մասնագետները հուսով են, որ իրենց եզրակացությունները կօգնեն բժիշկներին ավելի մեծ ուշադրություն հատկացնել իրենց հիվանդներին՝ նրանց ֆիզիկական առողջությունը բարելավելու նպատակով աշխատելով հոգեկան վիճակի վրա:











































