Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Հայ ըմբիշը` Մեդվեդի մրցաշարի հաղթող

Մինսկում եզրագիծը հատեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների հոբելյանական` 45-րդ խաղարկությունը, որը ընդգրված է «Գրան Պրի»-ի մրցաշարքում:

Ստուգատեսին մասնակցող 26 երկրի ըմբիշների շարքում մեծ թիվ էին կազմում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները: Աշխարհի ուժեղագույն ըմբիշների այս ավանդական մրցաշարին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև մեր ընտրանու 6 ըմբիշներ՝ Գարիկ Բարսեղյանն ու Արտակ Հովհաննիսյանը (երկուսն էլ 57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ ) և ՀՀ հավաքականի նորեկ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:

Մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Նա տպավորիչ հաղթանակներ տոնելով Ղրղզստանի և Մոնղոլիայի պատվիրակների նկատմամբ՝ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը տիտղոսակիր ըմբիշ օլիմպիական խաղերի և աշխարհի փոխչեմպիոն, վրացի Վլադիմիր Խինջիկաշվիլին էր: Դրամատիկ ընթացք ունեցած այս գոտեմարտում մեր ըմբիշը 2:3 հաշվով զիջում էր մրցակցին, սակայն իր մեջ ուժ գտավ բեկելու մենամարտի ընթացքն ու կամային բարձր որակների դրսևորման շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Ֆրանգուլյանը իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակչում մրցաշարի հայտնություն ու հերոսներից մեկը դարձած հայ ըմբիշի մրցակիցը 2013 թ աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Բեկխան Գոյգերեևն էր: Այստեղ ևս Վոլոդյան գերազանցելով բոլոր սպասելիքները 8:2 հաշվով համոզիչ ու փայլուն հաղթանակ տարավ տիտղոսակիր մրցակցի նկատմամբ և հռչակվեց ստուգատեսի 61 կգ քաշային կարգի հաղթող:

70 կգ քաշային կարգում ուժերը փորձած 2013 թ 65 կգ քաշային կարգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/16-րդ փուլում հեշտությամբ հաղթահարեց թուրքմենստանցի Արսլան Հուդայբդիևի արգելքը , սակայն 1/8-րդ փուլում հավասար պայքարում 7:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Շարապ Գիտինովին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում