Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանից: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Կահիրեում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե Հայաստանը երբ կհեռանա օկուպացված ադրբեջանական հողերից»,- ասել է Դավութօղլուն: