Հայաստան – ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2010 թվականի և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) փաստաթղթերի գնահատման, ինչպես նաև Հայաստան – ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012 թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Քառօրյա քննարկումներից և հանդիպումներից հետո այսօր ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստան – ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում ներկայացվել են փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները, արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:








































