ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնում է Ստամբում՝ ապրիլի 8-11-ը Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում են ԿԲ-ից, կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» և «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:
Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սևքեթ Փամուկը: