Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը, որը նա արել է Մյունխենյան անվտանգության հարցերով գագաթաժողովում։ Բայդենն ասել էր, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությանը՝ Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի տարածքային ամբողջականությունից:
Իվանիշվիլին նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես եղել է Վրաստանի ռազմավարական գործընկերը: ԱՄՆ-ը շատ բան է արել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, և իրենք դա բարձր են գնահատում: Վարչապետը հայտարարել է, որ իրենք փորձում են հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ: Սակայն Վրաստանը պետք է վերադարձնի իր տարածքները: Եվ որ Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի տարածքային ամբողջականությունից:
Մյունխենյան գագաթաժողովի ժամանակ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը միշտ չէ, որ համակարծիք է Մոսկվայի հետ, և որպես օրինակ նշել է Վրաստանի օկուպացված տարածքները: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսեթիան որպես անկախ պետություններ և հետագայում էլ չի պատրաստվում դա անել: