«Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել պաշտպան Կուրտ Զումայի մասին:
«Զուման հանդես եկավ կենտրոնական պաշտպանի համար շատ բարդ գծում: Այստեղ միշտ զգում ես մրցակցի ճնշումն ու առավելագույն արագ պետք է որոշումներ կայացնել: Մեր «նոր Մարսել Դեսայի»-ն է և ջանասիրաբար մարզվեց և հիանալի գործեց «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը:
Շատ կարևոր էր, որ Ֆաբրեգասը գործողությունների ազատություն ունենա: Առանց Զումի դա հնարավոր չէր լինի: Իհարկե, մենք հաճախ ենք քննադատում մեզ, սակայն այս անգամ ես լիովին գոհ եմ: Համառ քայլի էի դիմել և պատրաստ էի, որ պարտության դեպքում արժանանալու եմ ֆուտբոլային փորձագետների քննադատությանը»,- ասել է Մոուրինյոն:








































