«Ընդդիմություն՝ չի նշանակում միայն հայհոյել: Ընդդիմություն՝ նշանակում է ստիպել իշխանությանը, որ իրեն հարգի և նստի իր հետ բանակցությունների»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Առաջին նախագահի վերջին ելույթի կոդավորվածության վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ նրա ելույթներում միշտ էլ կոդեր եղել են, և դրանք ավելի շատ վերաբերում են իրենց վաղեմի բարեկամներին, ում հետ իրենք երկար ճանապարհ են անցել: