Ֆիննական փանկ-խումբը, որի անդամները տառապում են դաունի ու աուտիզմի ախտանիշներով, կուղևորվի «Եվրատեսիլ», հայտնում է BBC-ն:
PKN կոչվող կվարտետը, ըստ բուքմեյքերների, ներկայումս խաղադրույքների առաջատար է: Նրանք կկատարեն 85-վայրկյանանոց՝ Aina Mun Pitaa («Ինձ միշտ հարկավոր է») անվանումով երգ «Եվրատեսիլ»-ում, որն այս տարի մայիսին տեղի կունենա Վիեննայում:
«Սահմանափակ կարողություններով ցանկացած մարդ կարող է փորձել համարձակ լինել: Նրանք պետք է անձամբ ասեն, թե ինչ են ուզում և ինչ՝ ոչ»,- իրենց ապագա ելույթը մեկնաբանել է մեներգիչ Կարի Աալտոն:









































