Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է Լա Լիգայի 25-րդ տուրում իր գլխավորած թիմի ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Այդ խաղում երկու տարբեր խաղակեսեր տեսանք: Առաջինում շատ դանդաղ էինք գործում: Ստիպված էինք հույսը դնել բարձրից փոխանցումների վրա, քանի որ չէինք կարողանում բավականաչափ արագություն հաղորդել խաղին:
Երկրորդ կեսում տեմպը փոխվեց, բայց «Ռեալ»-ն առջևի գծում բավականաչափ արդյունավետ չէր: Բազմաթիվ պահեր ունեինք, բայց գրոհի եզրափակիչ փուլում բախտը չէր ժպտում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:










































