Փետրվարի 20-ի նախօրեին ժողովրդի ոգեւորութունը տեսնելով՝ Սերժ Սարգսյանը գլխատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, քանի որ հասկանում էր՝ իրադարձությունների այլ զարգացման դեպքում ոչ ուժային կառույցները, ոչ կրիմինալը ոչինչ չէին կարող անել մարդկային ծովի առջև։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանը մարտի 1-ն անվանել է «ժողովրդին և հայկական ժողովրդավարությունը գնդակահարելու օր, երբ իշխանություններն արյան մեջ հեղեղեցին ազատության համար ժողովրդի պայքարը»։