Կահիրեի արագ հարցերով դատարանն այսօր Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է RIA Novosti-ն:
Հունվարի վերջին այդ նույն դատական ատյանը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Իզադդին Ալ-Կասամի բրիգադները» համարել էր ահաբեկչական կազմակերպություն:
Հայցում, որը ներկայացվել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի դեմ, նշվում էր, որ «այդ կազմակերպությունը անմիջականորեն մասնակցել է Եգիպտոսի տարածքում ահաբեկչական գործունեությանը»: