«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառում, որ ապագայում կարող է գլխավորել «Բրյուգե»-ն: Զիդանը մի խումբ մասնագետների հետ պրակտիկա է անցնում բելգիական ակումբում:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաջողությունների հասնել մարզչական գործունեության մեջ, պետք է սկսեն ներքին դիվիզիոններից: Ես հիանալի դասընթացներ եմ անցնում «Ռեալ»-ում` ակումբի երկրորդ թիմի հետ: Կենտրոնանում եմ յուրաքանչյուր պահի վրա և շատ հեռու չեմ նայում:
Հարցնում եք, կարո՞ղ եմ արդյոք գլխավորել «Բրյուգե»-ն: Ֆուտբոլում երբեք չես կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Իսկ ինչու՞ ոչ»,- Bernabeu Digital-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:






































