ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. դեկտեմբերին՝ հայտնում է Hollywood Reporter-ը:
Սնոուդենի դերը մարմնավորում է դերասան Ջոզեֆ Գորդոն-Լյուիթը, ով հայտնի է «Ամառվա 500 օրը» ((500) Days of Summer, 2009), «Սկիզբ» (Inception, 2010) ֆիլմերից:
Ֆիլմի հիմքում ընկած է ռուս փաստաբան Անատոլի Կուչերենի Time of the Octopus գիրքը:
Սյուժեի կենտրոնում ամերիկացի տեղեկատու Սնոուդենի պատմությունն է, որին հետապնդում է ԱՄՆ կառավարությունը: Նա հայտնվել է ռուսական օդակայանի տրանզիտային հատվածում՝ սպասելով Մոսկվայի որոշմանը իրեն ապաստան տրամադրելու մասին:









































