ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների մասնակցությամբ շարունակական ռազմական գործողություններով։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ փոխանցում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «լրացուցիչ գին» կվճարի այն դեպքում, եթե Մինսկի պայմանավորվածությունները խաթարվեն։
Պսակին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը պարբերաբար քննարկում է իրավիճակն Ուկրաինայում և ունի հնարավորությունների մի ողջ փունջ Ռուսաստանի վրա ազդելու համար։
Հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, թե Ռուսաստանի վրա կարող է ինչ-որ ճնշում գործադրել, քանի որ նման արկածներին իրենք միշտ համարժեք պատասխան կտան։









































