Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Die Zeit պարբերականի հետ հարցազրույցում Ռուսաստանին «որկրամոլ կոկորդիլոս» է անվանել:
«2008-ին ես ասել եմ, որ Ուկրաինան կդառնա Ռուսաստանի հաջորդ թիրախը, ավելի կոնկրետ` Ղրիմը: Երբ կոկորդիլոսին կերակրում ես, նա սկսում է ավելի ու ավելի կլանել»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքի երկրները Ռուսաստանի դեմ ավելի կոշտ միջոցների պետք է դիմեն: