Armlur.am–ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության կողմից 2 օր փնտրվող գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում: Կայքի տեղեկությունները հաստատել են ոստիկանությունից` հայտնելով, որ աղջիկն այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ բազմածավալ օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում անչափահաս աղջկան հնարավոր եղավ գտնել: Քրիստինա Խաչատրյանին գտնելու հարցում մեծ դեր են ունեցել նաև հեռախոսային գաղտնալսումները:










































