Վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Ըստ կայքի՝ հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից՝ ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով:
Խաչատուր Սուքիասյանի օգնականը կայքին տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է խոսել Սուքիասյանի հետ: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են փետրվարի 7-ին և քննարկել են ՀՀ տնտեսությանը վերաբերող հարցեր:











































