Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին գլխավորել է Լոնդոնի «Արսենալ»-ի մինչև 16 տարեկանների թիմը:
37-ամյա Անրին, ով վերջերս է ավարտել մարզական կարիերան, աշխատում է նաև Sky Sports հեռուստաընկերությունում` որպես փորձագետ:
«Անրին առաջին քայլերն է կատարում որպես մարզիչ: Դա լավ է մեր երիտասարդների համար, քանի որ նրանց մարզելու է Անրին:
Հրավիրում ենք մեր նախկին խաղացողներին կատարելու նման աշխատանք: Ուրախ ենք, որ Անրին ընդունել է առաջարկը»,- Արսեն Վենգերի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:











































