Այս պահին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:
Ժամը 15:00-ին առևտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս և արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:
Արդեն 08:00-ից առևտրի կենտրոնի մոտ սկսել են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ:
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, մարդկանց բազմությունը այնքան է մեծացել, որ ոստիկանները այլևս չեն կարողացել կարգուկանոն պահպանել: Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան և լցվել խանութ:







































