ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է երկու խաղով: Այդ մասին հայտնում է AFP-ը:
Շվեդ ֆուտբոլիստը որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Սենտ Էտյեն»-ի դեմ հանդիպման ժամանակ Ռոմեն Ամումի հետ պայքարում կոպիտ խաղ ցուցադրելու համար:
Այդպիսով, Զլատանը բաց կթողնի «Մոնակո»-ի հետ առաջիկա երկու խաղերը` Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայանալիք և Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում, որը կկայանա մարտի 4-ին:








































