ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից զավթված իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կարող է սկսվել ապրիլին կամ մայիսին՝ հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը։
Ամերիկացի զինվորականը Reuters գործակալությանը հայտնել է, որ գործողությանը կմասնակցեն 20-25 հազար իրաքցի զինվորականներ և քուրդ աշխարհազորայիններ։ Նրա տվյալներով՝ Մոսուլը վերահսկում են ԴԱԻՇ-ի 2000-ից ոչ ավելի գրոհայիններ։ Գործողության մեջ ամերիկացի զինվորական խորհրդատուների սահմանափակ մասնակցության հարցը դեռևս որոշված չէ։










































