Ամենահարուստ հաճախորդները, ինչպես նաև Եվրոպայի և Մերձավոր Արևելքի արքայական ընտանիքի անդամները հնարավորություն կստանան Մոնակոյից մինչև Դուբայ լավագույն ռեստորաններում գնել սպիտակ ձկնկիթ` պատրաստված ալբինոս տեսակի ձկներից, գրում է Ultramir.net-ը:
Այդ յուրօրինակ ձկնկիթը նաև զարդարված է 22 կարատ ուտելի ոսկով: Սպիտակ ձկնկիթի մեկ կիլոգրամը 200 հազար ֆունտից ավելի արժե, հետևաբար ծովամթերքի մեկ թեյի գդալն արժե 27 հազար: Նման գինը բացատրվում է դրա արտասովորությամբ, յուրօրինակ համով և առողջության համար օգուտով` պնդում են Strottarga Bianco ընկերությունում, որտեղ այն պատրաստվում է:
Սովորական սպիտակ ձկնկիթը կարող է վաճառվել մինչև 40 հազար ֆունտով:







































