Մադրիդի «Ռեալ»-ը ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացի պաշտպան Պեպեին: Գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.:
Cadena Cope-ի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:
31-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման: Նա «Ռեալ»-ի կազմը համալրել է 2007թ.՝ տեղափոխվելով «Պորտու»-ից:








































