Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան բժիշկների թույլտվությունն է ստացել և կարող է վերադառնալ խաղադաշտ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը և կարող է մասնակցել «Մալագա»-ի դեմ խաղին:
Թիմի պաշտպան Դուգլասը, ով բաց է թողել մեկ ամիս, մարզվել է ընդհանուր խմբի հետ:











































