Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի երկրորդ փուլում երկրպագուները դեռ չեն տեսել խաղադաշտում այն թիմը, որ ցանկանում են:
Զամերը խոսել է այդ մասին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շախտյոր»-ի դեմ արտագնա խաղից հետո:
«Մենք չպետք է դժգոհ լինենք թիմից: Բայց սա դեռ «Բավարիա»-ն չէ: Այդ կարծիքին եմ այն ժամանակ, երբ թիմը լավ է խաղում, նաև երբ այն պատշաճ խաղ չի ցուցադրում»,- Bild-ը մեջբերում է Զամերի խոսքերը:







































