Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ 7 տարին ամուսնության մեջ մի սահման է, որը շատ դժվար է հատելը: Հետազոտողներն այժմ փորձում են գտնել դրա բացատրությունը: Ըստ տարբերակներից մեկի՝ հարաբերություններն այլևս այնքան ոգևորիչ չեն, ինչպես նախկինում, և բոլորը չէ, որ կարող են համակերպվել դրա հետ: Իսկ համաձայն մեկ այլ տարբերակի՝ մարմինը և ուղեղը զարգանում և փոփոխվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ:
Սակայն որոշ հետազոտողներ հերքում են 7 տարվա հետ կապված այս առասպելը: Ավելին, ըստ նրանց, ճգնաժամային են ամուսնության 3-րդ, 4-րդ և 10-րդ տարիները: Ըստ հետազոտությունների՝ ամուսնական զույգերը բաժանվում են հիմնականում 10 տարի անց, երբ գիտակցում են, որ իրենք օտար են միմյանց համար և չեն կարող համատեղ անցնել կյանքի ճանապարհը: Ինչ վերաբերում է 3-րդ և 4-րդ տարիներին, այս դեպքում ամուսնալուծությունը հաճախ կապվում է առաջնեկի ծննդյան հետ:
Իսկ հետազոտողների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ ամուսնական կյանքի ճգնաժամը կապ չունի տարիների հետ:









































