Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» ֆիլմը ստացել է ԱՄՆ հագուստների հեղինակի գիլդիայի մրցանակին՝ «Ժամանակակից կինո» անվանակարգում» լավագույն կոստյումների համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
«Պատմական կինո» անվանակարգում մրցանակ է ստացել Ուես Անդերսոնի ««Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտը», իսկ «Ֆանտաստիկ կինո» անվանակարգում՝ Ռոբ Մարշալի «Որքան հեռու անտառում» ֆիլմը:
Հեռուստասերիալներից մրցանակ է ստացել «Իսկական դետեկտիվը», «Սարսափների ամերիկյան պատմությունը» և «Գահերի խաղը»:










































