Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը, հնարավոր է, մասնակցի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ հետևողական և անվճռական է ամերիկյան արտաքին քաղաքականության գործում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերադարձնել իր առաջատար դերն աշխարհում:
«Օբամայի նախագահության հեգնանքն այն է, որ նա, ով իշխանության գլուխ է եկել՝ խոստանալով ընդլայնել աշխարհի հետ կապերը, Ամերիկան թողնում է աշխարհում ավելի քիչ ազդեցությամբ»,- հայտարարել է Բուշը:







































