Ցյուրիխում շարունակվում է դասական շախմատի սուպերմրցաշարը: Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ դիմակայությունը: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Արոնյանն իր ակտիվում 3 միավոր է գրանցել և զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, ով 6 միավոր է վաստակել:
5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:












































