«Ֆուլհեմ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը վարձավճարով տեղափոխվել է անգլիական ակումբ՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հոլանդիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանն ինտալական ակումբում քիչ խաղաժամանակ է ստանում: Նշենք, որ անգլիական ակումբում Էմանուելսոնը հանդես է գալու հոլանդացի մարզիչ Մարտին Յոլի գլխավորությամբ, որի հետ աշխատել է նաև Ամստերդամի «Այաքս»-ում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Միլան» էր տեղափոխվել 2011թ. ձմռանը: Ֆուտբոլիստի՝ «ռոսսոներիներ»-ի հետ գործող պայմանագիր ժամկետը լրանում է 2014թ. հուլիսի 30-ին:






































